Բարի գալուստ YERRA
Հրավիրում ենք բոլորին Հանրապետության օրը տոնել YERRA-ում և մասնակցել համերգային ծրագրին, որի գլխավոր հյուրն է RELAX PROJECT խումբը
Մայիսի 28
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին
20։00-ից 01։00
20։00-ից սկսած՝ մասնակիցների ընդունելություն/գրանցում
21։00-համերգային ծրագրի մեկնարկ
01։00–միջոցառման ավարտ
Երվանդաշատ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք
Երևանից YERRA ճանապարհի տևողությունը մոտ 65-ից 80 րոպե է։
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
YERRA-ն ստեղծվում է որպես ապագայի համայնք, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր երազած միջավայրը։ Այն պարզապես նոր համայնք չէ, այլ նորարարական քաղաքի և ավելի լավ ապրելակերպի միջավայր է, որն ունի 2088 ՀԱ տարածք՝ տարբեր բազմաֆունկցիոնալ գոտիներով։
Մայիսի 28-ին հրավիրում ենք բոլորին բացահայտել YERRA-ի կարևորագույն գոտիներից մեկը՝ միջոցառումների, ֆեստերի, փառատոնների կազմակերպման նոր վայրը, նոր կոնցեպտուալ հարթակը, որը կզարմացնի իր մասշտաբներով և յուրօրինակ բնությամբ։
RELAX PROJECT խումբն իր կատարումներով կզարմացնի հանդիսատեսին, DJ-ները կապահովեն անմոռանալի էմոցիաներ, կլինի կրակներով շոու և հրավառություն։
Տարածքում գործելու է ֆուդ կորտ և բար։
Տրանսպորտ
Մասնակիցների տեղափոխումն իրականացվում է անվճար` ավտոբուսների միջոցով։ Անհրաժեշտ է միայն գրանցման ժամանակ նշել, որ ցանկանում եք օգտվել մեր տրանսպորտից։
Ավտոբուսները շարժվելու են TOYOTA YEREVAN ավտոսրահի բակից (22 Admiral Isakov Ave, Yerevan), 1-ին ավտոբուսը շարժվելու է 18:30-ին, վերջինը՝ 19:30: Ավտոբուսները հերթով կշարժվեն տեղերը լրանալուն պես։
Ավտոբուսները վերադառնալու են ժամը 23։00-ից սկսած, յուրաքանչյուր կես ժամը մեկ։ Վերջինը YERRA-ից շարժվելու է ժամը 01։00-ին։ Բոլոր ավտոբուսները համերգի մասնակիցներին հասցնելու են Մատենադարանի մոտ:
Մասնակիցների ապահով փոխադրումը ապահովելու են անվտանգություն աշխատակիցները, որոնք լինելու են բոլոր ավտոբուսներում:
Երևանից YERRA ճանապարհի տևողությունը մոտ 65-80 րոպե է։
Տարածքում կա մեծ կայանատեղի:
Պատրաստվե՛ք վայելել անմոռանալի տպավորություններ
YERRA-ում բնության պատկերների բազմազանությունը հիացնում է
ՑԱՆԿԱԼԻ Է ԻՄԱՆԱԼ
Այլ օգտակար տեղեկատվություն
- Տարածքում ինտերնետի հասանելիությունը թույլ է, խնդրում ենք նախապես հեռախոսի մեջ պահպանել QR-ի նկարը՝ գրանցումն արագ ապահովելու համար:
- Լինել հարմարավետ կոշիկներով, քանի որ համերգային հատվածում հատակը կարմիր ավազ է։
- Ճիշտ է կանխատեսվում է արևոտ եղանակ, բայց տհաճ անակնկալներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս ունենալ անձրևանոց։
- Միջոցառման բոլոր նկարները հրապարակվելու են մեր սոց. Էջերում: Հետևեք մեզ ՖԲ-ում և ինստագրամում:
Մասնակիցների գրանցումների ստուգում
Համերգի մասնակցության համար գրանցվելուց կամ սեղան ամրագրելուց հետո մասնակիցները կստանան մեյլ և QR կոդ, որը կստուգվի համերգի կազմակերպիչների կողմից։ Ստուգումից և հաստատումից հետո մասնակցին կտրամադրվի թևնոց, որն անհրաժեշտ է պահպանել մինչև միջոցառման ավարտը։
Ստուգումը կիրականացվի 2 վայրում՝
- Երևանում՝ ավտոբուս մուտք գործելուց առաջ (եթե օգտվում եք ավտոբուսներից),
- YERRA-ում՝ համերգային զոնայի մուտքի մոտ (եթե ժամանել են անձնական ավտոմեքենաներով)



